Ի տարբերություն այլ դեպքերի, Վրաստանի իշխանության դեմ իրականում հզոր ուժեր էին դուրս եկել։ ԱՄՆ-ը և ԵՄ-ն ամեն բան անում էին հրապարակային, անգամ իրենց ԱԳ նախարարներն էին մասնակցում ընդդիմության հանրահավաքներին։ Վրաստանի համար իսկապես ճակատագրական փուլ էր սկսվել։ Վրաստանի նախկին վարչապետ և «Վրացական երազանքի» առաջնորդ Իվանիշվիլին հանգիստ կարող էր չմտնել պայքարի մեջ, չդառնալ Արևմուտքի սանկցիաների զոհ, չկորցնել իր միլիարդները։ Ավելին, ինքը կարող էր հայտարարել, որ իշխանությունը տվել է Կոբախիձեին, ու անելիքը նրանն է։ Իվանիշվիլին վարվեց ինչպես իրական առաջնորդ՝ վտանգի պահին ամբողջ պատասխանատվությունը վերցրեց իր վրա։
Շնորհավորում եմ վրաց ժողովրդին և իրական հզոր ուժերի դեմ դուրս եկած Իվանիշվիլիին։
Բորիս Մուրազի